Խարդախից տուժածները կարող են դիմել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 3, 2010 14:52

Աշոտ Օրգենալի Ղազարյանը ներկայանալով որպես գեներալ և մեծ կապեր ունեցող անձնավորություն` չարաշահել է քաղաքացուհի Թերեզա Բ.-ի վստահությունն ու ՀՀ վճռաբեկ դատարանում նրա օգտին որոշում կայացնելու պատրվակով` 2007 թ. հոկտեմբերին մաս-մաս վերցրել է ընդհանուր առմամբ 20 000 ԱՄՆ դոլար և խաբեությամբ տիրացել դրանց:
Խարդախության փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և Ա. Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Իրավապահները հիմնավոր կասկածներ ունեն, որ Աշոտ Ղազարյանի հանցավոր գործողություններից հնարավոր է տուժած լինեն այլ քաղաքացիներ ևս, ովքեր կարող են դիմել ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին` Երևան, Քաջազնունու 11 հասցեով, զանգարահարել 55-26-80, 56-02-02, 57-02-02, 52-02-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Դիտվել է 993 անգամ:
Print Friendly

Leave a Reply