Խարդախները մեկ շաբաթում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 3, 2010 14:47

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ս/թ հուլիսի 27-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված խարդախության 18 դեպքերն էլ բացահայտվել են:
Խարդախներից տուժած քաղաքացիներին հասցված նյութական վնասի չափն ընդհանուր առմամբ կազմում է 26.319.306 դրամ, 27.200 դոլար: Խարդախները տիրացել են նաև մեկ բնակարանի, տնամերձ հողամասի և տրակտորի:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել էր խարդախության 18 դեպք, բացահայտվել` 17-ը:

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply