Անհաջող կրակոցներ Մյունխենում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | August 3, 2010 12:04
Գերմանիայի Մյունխեն քաղաքում մեկնարկած հրաձգության աշխարհի 50-րդ առաջնությունում անվստահ հանդես եկավ Նորայր Բախտամյանը: Երևանցի նշանառուն ատրճանակով 50 մ հեռավորությունից կրակահերթերում ցույց տվեց 31-րդ արդյունքը: Անհաջող հանդես եկավ նաև Ուկրաինայի պատիվը պաշտպանող Արթուր Այվազյանը: Նա հրացանով 10 մ հեռավորությունից կրակահերթերում գրավեց 29-րդ տեղը:






Facebook
Tweet This
Email This Post
