Աշոտ Վարդապետյանը շախմատի մրցավարների միջազգային սեմինար է վարել Կահիրեում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 8, 2009 15:22

ԿահիրեԵգիպտոսի Կահիրե քաղաքում Շախմատի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած շախմատի մրցավարների միջազգային սեմինարը վարել է երևանցի միջազգային կարգի մրցավար, շախմատի ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Վարդապետյանը: Նա տեղեկացրեց, որ հուլիսի 1-ից նոր կարգ է կիրառվում, և մրցավարներին միջազգային կոչումեր են շնորվելու միայն այնդեպքում, եթե նրանք մասնակցել են սեմինարի և քննություն են հանձնել: Սեմինարի մասնակից 24 մրցավարներից 4-ը հաջողությամբ հանձնել են քննությունները և սեպտեմբերին կայանալիք ՖԻԴԵ-ի համաժողովում կստանան ՖԻԴԵ-ի մրցավարի կոչում: Նախկինում Վարդապետյանը մրցավարական սեմինարներ էր վարել Ռուսաստանում և Ուզբեկստանում:

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply