Ստենֆորդի գիտնականները հաջողության են հասել սթրեսի դեմ պատվաստանյութի ստեղծման հարցում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 2, 2010 19:50

 

Ամերիկյան գիտնականները  նշանակալի հաջողության են հասել սթրեսի դեմ  պատվաստանյութի ստեղծման  աշխատանքներում: Սպասվում է, որ դեղորայքի նոր սերունդը, որը կազատի մարդկությանը հոգեբանական ծանրաբեռնվածությունից և դրա ավերիչ հետևանքներից,  կհայտնվի վաճառասեղաններին շատ մոտ ապագայում:

Սթրեսի կենսաքիմիական մեխանիզմը բացահայտել է Կալիֆոռնիայի Ստենֆորդի համալսարանի նեյրովիրաբուժության պրոֆեսոր Ռոբերտ Սապոլսկին: Մոտ 30 տարի առաջ  նա Աֆրիկայում սկսեց աշխատել կենդանիների վարքագծի  հիմնախնդիրների հետ կապված ուսումնասիրման ուղղությամբ:  Հետազոտությունների ընթացքում գիտնականը հայտնաբերեց, որ  խիստ մեծ վտանգի ժամանակ կաթնասունի օրգանիզմը սկսում է արտադրել հատուկ հորմոն` գլյուկոկորտիկոիդներ: Դրանք կտրուկ ակտիվացնում են  գլխուղեղի  և ողջ օրգանիզմի աշխատանքը` օգնելով հաղթահարել վտանգը: Սակայն շատ մարդկանց մոտ այդ հորմոնների բարձր մակարդակը  պահպանվում է երկար ժամանակ` առաջացնելով ձգձգվող սթրեսային վիճակ:

«Գլյուկոկորտիկոիդները,  մնալով օրգանիզմում պահանջվածից շատ ավելի երկար ժամանակ, թունավոր են դառնում և ոչնչացնում գլխուղեղի բջիջները, թուլացնում իմունային համակարգը»,- նշել է Սապոլսկին:

Կալիֆոռնիայի գիտնականներին հաջողվել է գտնել այդ հորմոնների արտադրման գենետիկ մեխանիզմն «անջատելու» միջոցը: Պատվաստանյութը գենային ինժեներիայի միջոցով ստեղծված պաշտպանիչ գեն է, որը ազդում է գլխուղեղի այն հատվածների վրա, որոնք վնասված են գլյուկոկորտիկոիդների բացասական ազդեցության հետևանքով:

Sunday times-ը հայտնում է, որ առնետների վրա արված փորձերը դրական արդյունք են տվել: Այժմ պատրաստվում են կամավորների վրա արվելիք փորձերին:

Դիտվել է 1556 անգամ:
Print Friendly

Leave a Reply