Ադրբեջանում գրանցվել է սննդի թունավորման 275 դեպք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 2, 2010 17:49

Ընթացիկ տարվա առաջին կեսին Ադրբեջանում գրանցվել է սննդի թունավորման 235 դեպք:

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի առողջապահության նախարարության հիգենիայի ու էպիդեմիայի հանրապետական կենտրոնի սննդի հիգենիայի վարչության պետ Իմրան Աբդուլլաևը, այսօր այդ թիվը կազմում է 275 (մարդ): “Այս տարի թունավորումից մահվան դեպքեր չեն գրանցվել”,-հավաստիացրել է նա:

Աբդուլլաևը նշել է, որ թունավորման պատճառը, սովորաբար, եղել է տնային պայմաններում պատրաստվող պահածոներն ու ապխտած սնունդը: Բուտուլիզմի 9 դեպքերի արդյունքում տուժել է 22 մարդ: Այս տեսակի թունավորումների գլխավոր պատճառը մթերքի ոչ ճիշտ մշակումն է ևն:

Դիտվել է 1981 անգամ:
Print Friendly

Leave a Reply