Քուրդ զինյալները գնացք են պայթեցրել Թուրքիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 2, 2010 17:22

Թուրքիայում օրենքից դուրս հայտարարված Քրդական աշխատավորական կուսակցության զինյալներն այսօր գնացք են պայթեցրել երկրի հրավ-արեւելքում: Այդ մասին ասված Է Թուրքիայի պետական երկաթուղիների դեպարտամենտի մամուլի համար արված հաղորդագրության մեջ: Ըստ այդ գերատեսչության տեղեկատվության՝ ռելսերից դուրս Է ընկել ութ վագոն, տուժածներ չկան: Հաղորդագրության մեջ նշվում Է, որ «ահաբեկիչները ական Էին դրել» երկաթուղային պաստառի տակ, որով մարդատար ու բեռնատար վագոններով գնացքը Դավրիղի բնակավայրից ընթանում Էր Էրզինջան վարչական կենտրոն: «Դատախազությունը միջադեպի հետաքննություն Է անցկացնում: Նորոգման բրիգադները վնասված գծերի վերականգնման եւ երկաթուղային հաղորդակցության նորմալացման աշխատանքներ են կատարում»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Դիտվել է 758 անգամ:
Print Friendly

Leave a Reply