Կրեմլը հեռանկարային Է համարում Ադրբեջանի հետ համագործակցությունը Էներգետիկայի բնագավառում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 2, 2010 17:20

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների վարչակազմերի ղեկավարներ Սերգեյ Նարիշկինը եւ Ռամիզ Մեհթիեւն այսօր Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել են քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության հարցերը: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Նարիշկինը: «Միջազգային ասպարեզում մեր երկու երկրների դիրքորոշումները շատ նման են, իսկ միջազգային կյանքի հանգուցային հարցերի մեծ մասում այդ դիրքորոշումներն ամբողջովին համընկնում են»,- ասել Է Նարիշկինը: Նրա խոսքով՝ երկու երկրների տնտեսական համագործակցության մեծ ոլորտը Էներգետիկան Է:

«Այստեղ կան նոր պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են գազի, ԷլեկտրաԷներգետիկայի բնագավառին»: «Մի խոսքով՝ հեռանկարները շատ լավն են»,- հավելել Է Կրեմլի վարչակազմի ղեկավարը: Սերգեյ Նարիշկինը նաեւ նշել Է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը մտադիր են կանոնավոր դարձնել հումանիտար համագործակցության ռուս-ադրբեջանական համաժողովի անցկացումը, որն, ինչպես սպասվում Է, երկրորդ անգամ տեղի կունենա 2011 թվականին Ադրբեջանում:

Դիտվել է 793 անգամ:
Print Friendly

Leave a Reply