Ոստիկանությանը տեղեկատվություն է հասել այն մասին, որ Բաքվի մետրոյի կայարանում ռումբ է տեղակայված

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 2, 2010 16:39

Ադրբեջանում ոստիականությունը տեղեկատվություն է ստացել այն մասին, թե Բաքվի մետրոյի կայարաններից մեկում ռումբ է տեղակայված. այս մասին հաղորդել է Յասամալի շրջանի ոստիականության վարչությունը:

Դեպքը գրանցվել է օգոստոսի 1-ին՝ ժամը 21:00 սահմաններում: Անհայտ անձը, զանգահարելով Ադրբեջանի ՆԳՆ՝ 102 ծառայություն, հաղորդել է, որ “հունվարի 20” մետրոյի կայարանում ռումբ է տեղակայված: Ստացված տեղեկատվության մասին տեղեկացվել է արտակարգ իրավիճակների նախարարությունը, ինչպես նաև մետրոյի կայարանի զննում է անցկացվել: Ռումբի մասին տեղեկատվությունը պարզվել է՝ կեղծ է:

Օպերատիվ միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ զանգը տեղի է ունեցել Յասամալի շրջանի ավտոմատ հեռախոսից, իսկ զանգահարողը պարզվել է՝ անչափահաս անձ է:

Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1324 անգամ:
Print Friendly

Leave a Reply