Նախագահ Սերժ Սարգսյանը տարերային աղետի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 2, 2010 16:07

Հեռագրում ասված է.

“Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Ցավով տեղեկացա Ռուսաստանի կենտրոնական մարզերում տեղի ունեցած տարերային աղետի մասին, որը հանգեցրել է մարդկային զոհերի եւ ավերածությունների: Տխուր է գիտակցել, որ լայնածավալ հրդեհների հետեւանքով հազարավոր մարդիկ զրկվել են ծածկից եւ գույքից, երկրին հասցվել է նյութական վնաս:

Խնդրում եմ կարեկցանքի եւ աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին եւ շուտափույթ ապաքինման մաղթանք` բնական այս աղետից բոլոր տուժածներին”:-

Դիտվել է 1386 անգամ:
Print Friendly

Leave a Reply