Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարն այցելել է Բաքու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 2, 2010 16:04

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինն այցելել է Բաքու:

Այցի շրջանակներում Նարիշկինը հանդիպում կանցկացնի իր գործընկեր Ռամիզ Մեհթիևի հետ:

Ակնկալվում է, որ նրան նաև կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների ծավալմանն ու սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի Ադրբեջան պաշտոնական այցի նախապատրաստմանն առնչվող հարցեր:

Դիտվել է 1418 անգամ:
Print Friendly

Leave a Reply