Ջրահեղձ են եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | օգոստոսի 2, 2010 15:28
Հուլիսի 30-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիանի Երեւանյան այգու լճակում մարդ է ջրահեղձվել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 1941 թ. ծնված Պետյա Հայրապետյանն իր թոռանը` 3-ամյա Պետյա Հայրապետյանին փրկելով` լճակում ջրահեղձվել է:
Ջրասուզակների ուժերով Պ.Հայրապետյանի դին ջրից դուրս է բերվել:
Մեկ այլ ջրահեղձման դեպք է գրանցվել օգոստոսի 1-ին Սևանա լճում` Դարանակ գյուղի մոտ: Ջրահեղձվողը Վարդենիսի բնակիչ, 1974 թ. ծնված Արկադի Հարությունյանն է:
Դիտվել է 880 անգամ:





Facebook
Tweet This