Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 2, 2010 15:24
Հուլիսի 30-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում ահազանգեր են ստացվել հանրապետության մի շարք խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Մասնավորապես, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում այրվել է 3000 քմ, Երեւանի Ավան վարչական տարածքում` 5000 քմ, իսկ Բուսաբանական այգու տարածքում` 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածք, կոճղեր ու թփուտներ:
Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղում այրվել է Ս. Սահակյանին պատկանող 4000 քմ մակերեսով ցորենի չհնձված արտը, Ֆ. Պետրոսյանին պատկանող` 2000 քմ հնձված եւ 4000 քմ մակերեսներով ցորենի չհնձված արտերը:
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հարակից տարածքում այրվել է 3000 քմ մակերեսով, իսկ Երեւանի «Էրեբունի» թանգարանի մոտ` 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Երեւանի Արտաշիսյան փողոցում այրվել է 1500 քմ, Հ. Աճառյան փողոցում` 2500 քմ, Աշտարակ-Երեւան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին հարակից տարածքում` 3000 քմ մակերեսով խոտածածկ տարածք: Երեւանի Մուշավան թաղամասում այրվել է 7000 քմ, Միկոյան փողոցում` 6000 քմ, «Վալենսիա» հյուրանոցային համալիրի մոտ` 8000 քմ, Գայի եւ Մոլդովական փողոցների խաչմերուկին հարակից տարածքում` 4000 քմ մակերեսով խոտածածկ տարածք ու թփուտներ, Սիլիկյան թաղամասսում` 3000 քմ ընդհանուր մակերեսով խոտածածկ տարածք եւ խաղողի այգի:
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք:
Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում այրվել է 6000 քմ, Արզնի գյուղում` 3000 քմ, իսկ Արգել գյուղի մոտ` 3500 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի մոտ այրվել է 60 հա հնձած արտ, 1000 քմ խաղողի այգի եւ 500 կգ կուտակված խոտ, իսկ մարզի Կողբ եւ Բերդավան գյուղերի մոտ` 4800 հա խոտածածկ տարածք:
Արարատի մարզի Լուսաշող գյուղի հարակից տարածքում այրվել է 5000 քմ խոտածածկ տարածք ու 50 հակ անասնակեր:
Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ արագ մարվել:






Facebook
Tweet This
Email This Post
