Հայկաձոր գյուղում Հայաստանի հին մայրաքաղաքներ Անիի և Դվինի, ինչպես նաև Գուսանագյուղի մասին տեղեկատվական վահանակներ են տեղադրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 2, 2010 15:58

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել Հայաստանի պատմամշակութային հուշարձանների մասին իրազեկող նախագծերին30-ը հուլիսի, 2010թ., Շիրակի մարզ, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ՙՄՏՍ՚ ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ Շիրակի մարզի Հայկաձոր գյուղում բազմալեզու տեղեկատվական վահանակներ են տեղադրվել Հայաստանի հին մայրաքաղաքներ Անիի և Դվինի, ինչպես նաև Գուսանագյուղի մասին:Տեղեկատվական վահանակները մաս են կազմում ԱՄԱՓ-ի ՙՀայոց թագավորներ, թագուհիներ և իշխաններ՚ նոր երթուղու, որը թույլ կտա զբոսաշրջիկներին ճանաչել Հայաստանի թագավորական նշանավոր տոհմերը: Սա ԱՄԱՓ-ի 2010թ. վեցերորդ շնորհանդեսն է: Ճանաչողական երթուղիները, հանրաճանաչ լինելով այլ երկրներում, միավորում են հուշարձանները, առօրյա և թեմատիկ շրջագայությունները:Այն վայրից, որտեղ տեղադրվել են վահանակները, հեռվում ուրվագծվում է աշխարհի երբեմնի ամենաբարգավաճ քաղաքներից մեկը` Անին: Այսօր քիչ բան է պահպանվել իր ծաղկուն շրջանում մինչև 100 հազար բնակչությամբ հզոր քաղաքից, որն ավիրվել է դարերի հոսքի և բյուզանդական, թուրքական ու մոնղոլական ասպատակությունների հետևանքով: Սակայն հազար տարի առաջ Անին աշխարհի թերևս ամենակարևոր և մեծ քաղաքներից մեկն էր` Բագրատունյաց արքայատոհմի նստավայրն ու Մետաքսի ճանապարհի առանցքային հանգույցը:

ՙՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական աջակցությունը ԱՄԱՓ-ին վերահաստատում է մեր հավատը: Մեր պատմությունը մեր հարստությունն է, և մենք պարտավոր ենք սովորեցնել մեր երեխաներին ինչպես և ինչու պետք է գնահատել և պահպանել այն: Այսօր, այս վայրում, մենք ևս մեկ անգամ շեշտում ենք մեր փառավոր անցյալի կարևորությունը: Բացի առօրյա աշխատանքից և ընտանիքի մասին հոգ տանելուց, մենք պետք է նաև ջանանք փոխանցել մեր երեխաներին իրական արժեքներ, որոնց համար պայքարել են մեր մեծ նախնիները՚,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ԱՄԱՓ-ի ծրագրերն իրականացվում են բջջային կապի առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան մշակութային հիմնադրամի, USAID/CAPS-ի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի, ինչպես նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

Դիտվել է 2241 անգամ:
Print Friendly

Leave a Reply