Եվրամիությունը Վրաստանին լրացուցիչ օգնություն կհատկացնի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 8, 2009 13:29

Եվրամիություն ՎրաստանԵվրահանձնաժողովը երեքշաբթի հայտարարել է Վրաստանին լրացուցիչ 2 մլն եվրո հատկացնելու մասին: Այն կօգտագործվի 2008 թ. օգոստոսին վրաց-հարավօսական հակամարտության հետևանքով առավել տուժած անձանց օգնություն ցուցաբերելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դրամական այս օժանդակության հաշվառմամբ 2008 թվականի օգոստոսից ի վեր Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանին հատկացված ֆինանսական միջոցների ընդհանուր ծավալն այժմ կազմում է 12 մլն եվրո:

«Բնակչությունը, որը տուժել կամ վերաբնակվել է 2008 թվականի օգոստոսի հակամարտության հետևանքով, նախկինի պես զգում է դրա հետևանքները»,-ասված է հումանիտար օգնության հարցերով հանձնակատար Լուի Միշելի հայտարարության մեջ:

Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply