Ուղեղային գրոհ. գիտնականների հեղափոխական հայտնագործությունը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 2, 2010 15:09

Ամերիկյան գիտնականները հերթական հեղափոխական հայտնագործությունն են արել: Պարզվում է, որ տարիքի հետ մեր ուղեղը սկսում է ավելի ակտիվ աշխատել և իր գագաթնակետին է հասնում 60 տարեկանին մոտ: Նախկինում համարում էին, որ մտավոր ունակությունները տարեցտարի  նվազում են, քանի որ նեյրոնները` գլխուղեղի բջիջները, աստիճանաբար մահանում են:

Սակայն գիտնականները պարզել են, որ նեյրոնները չեն մահանում, պարզապես խախտվում է դրանց միջև կապը, եթե մարդը դադարում է գործուն կերպով մարզել իր ուղեղը: Ինչպե°ս է դա ճիշտ արվում: Ուղեղի զանգվածն ազդո°ւմ է ինտելեկտի վրա: «Մեծ ուղեղը ոչ մարդկային ինտելեկտի երաշխիք չէ, ոչ էլ տաղանդի ու օժտվածության,- ասում է փորձագետ Սավելևը,- բայց երիշխիք կա, որ  մեծ ուղեղով մարդն ավելի շատ շանսեր ունենա, քան փոքր ուղեղ ունեցողը: Իհարկե, մեծ ուղեղն ավելի լավ է, բայց թանկ է նստում»:  Բանն այն է, որ ինչքան մեծ է ուղեղը, այնքան ավելի շատ էներգիա է պահանջում:

Ուշագրավ է, որ գալարների թիվն առանձնապես դեր չի խաղում: Դրանք կարող են շատ լինել, ինչպես հայտնի մաթեմատիկոս Գաուսի դեպքում, ահռելի քանակությամբ, կարող են և շատ չլինել, ինչպես Մենդելեևի ուղեղում:  Փորձագետը համոզված է, որ ստեղծագործությունը կարող է իրականացվել յուրաքանչյուր ուղեղում` թե փոքր, թե մեծ:

«Ամենագլխավոր վարժությունը քաջ հայտնի է ուղեղի հետազոտությունների վիճակագրությունից: Այսպես, գիտնականները, մտավոր մասնագիտության տեր անձինք ավելի երկար են պահպանում պոտենցիան, քան նրանք, ովքեր հետևում են առողջ ապրելակերպին,- ասում է փորձագետը,- ինչո°ւ, որովհետև և’ սեռական ֆունկցիաներն են կապված ուղեղի ակտիվության հետ, և’ մանավանդ մեր գիտակցությունն է կապված ուղեղի հետ: Ուղեղը արյան կանոնավոր շրջանառության կարիք ունի, շրջանառության բարձրացման»:

Օգտակար է ներդաշնակ համակարգը` ոչ մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և միաժամանակ հզոր մտավոր ճնշումը: Պետք է անլուծելի խնդիրներ լուծել: Միայն բարդ խնդիրներն են ստիպում արյուն մղել ուղեղին և բարձրացնել նրա մետաբոլիզմը: Իսկ ահա խաչբառներն այս առումով հազիվ թե օգտակար լինեն:

Դիտվել է 2077 անգամ:
Print Friendly

Leave a Reply