ՀՀվարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորանքը Երկաթուղայինի օրվա կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | August 2, 2010 14:48

Հարգելի երկաթուղայիններ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Երկաթուղայինի օրվա կապակցությամբ։
Այսօր, առաջին հերթին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզնից յուրաքանչյուրին այն գնահատելի ու շնորհակալ աշխատանքի համար, որ կատարել եք անցած դժվարին տարվա ընթացքում։
Երկաթուղին համարվել ու համարվում է յուրաքանչյուր պետության տնտեսական ու սոցիալական առաջընթացի հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Այս իրողությունն առավել քան արդիական է մեզ համար, քանզի արդեն մեկ հարյուրամյակից երկար պատմություն ունեցող հայկական երկաթուղին մնում է այն կարևորագույն տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքը, որն ապահովում է մեր պետության բնականոն կենսագործունեությունը։
Գաղտնիք չէ, որ վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի երկաթուղային տրանսպորտը ապրել է բարդ ու վայրիվերումներով լեցուն շրջան։ Այսօր էլ առկա են բազմաթիվ մարտահրավերներ ու խնդիրներ, որոնք հրատապ ու համակարգային լուծումներ են պահանջում։
Մեր խնդիրը մնում է երկաթուղային համակարգի շարունակական արդիականացումն ու հայաստանյան երկաթուղային տրանսպրոտի մատուցած ծառայությունների որակը միջազգային չափանիշներին մոտեցնելը։ Այդ նպատակին հասնելու համար անհնաժեշտ է կամք ու հետևողականություն, հսկայական ջանքերի ու ռեսուրսների ներդրում։
Այսօր “Հարավկովկասյան երկաթուղի” փակ բաժնետիրական ընկերությունը, դառնալով հայկական երկաթուղու կոնցեսիոները, ստանձնել է ոլորտի արդիականացման կարևորագույն առաքելությունը։
Հայաստանի Հանրապետության կառավարությունն ակնկալում է, որ առաջիկա տարիներին ընկերությունը հաջողությամբ կկարողանա նոր ձեռքբերումներ արձանագրել, ապահովելով թե երկաթուղային ենթակառուցվածքների զարգացումը, թե անվտանգ փոխադրումների իրականացումն ու դրանց աշխարհագրության ընդլայնումը։
Դա հնարավոր է միայն նոր տեխնոլոգիաների ներդրման և իհարկե, հասանելի ու որակյալ ծառայությունների մատուցման շնորհիվ։ Մենք վստահ ենք, որ այդ աշխատանքները պետք է լինեն շարունակական և արդյունավետ։

Հարգելի երկաթուղայիններ,

Կրկին շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ` բոլորիդ մաղթում եմ առողջություն, հաջողություն և տոնական բարձր տրամադրություն։

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply