«Բանանցն» ամրապնդում է դիրքը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 2, 2010 13:52

Ավարտվեց Հայաստանի  ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրը:  Անսպասելիորեն Դիլիջանի «Իմպուլս» 2:1 հաշվով առավելության հասավ Երևանի «Ուլիսի» նկատմաբ: «Միկան» սեփական խաղադաշտում «Բանանցին» զիջեց 0:1 հաշվով: Թվում էր , թե հանդիպումը կավարտվի  ոչ-ոքի, սակայն Ջունիոր Սոուզան 85-րդ րոպեին հաղթական գնդակը խփեց մրցակցի դարպասը: Վաստակած 38 միավորով աղյուսակը գլխավորոմ է «Բանանցը»: 32-ական միավոր են վաստակել «Փյունիկը»,«Ուլիսը»: 22 միավոր ունի «Միկան»:

Դիտվել է 1489 անգամ:
Print Friendly

Leave a Reply