Չինաստանը նավթի ու գազի վերամշակման 7 գործարան է կառուցելու Իրանում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 8, 2009 13:22
Իրանի նավթի նախարարի հասարակայնության հետ կապերի գծով տեղակալ Հուսեյն Նոգրեկար Շիրազին հայտնել է, որ Իրանը Չինաստանի հետ համատեղ մտադիր է կառուցել նավթի ու գազի վերամշակման 7 գործարան. այդ մասին հաղորդել է «Mehr» գործակալությունը:
«Այդ ձեռնարկությունների շինարարությունն ավանդ կներդնի Չինաստանի եւ Իրանի միջեւ համագործակցության զարգացման մեջ»,- ասել է նա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Շիրազին նշել է, որ Իրանի և Չինաստանի միջև նավթի ու գազի ոլորտում հարյուր տարվա համար համագործակցության ներուժ կա:
«Չինական ընկերություններն արդեն երեք տարի գործում են Իրանի նավթի ու գազի ոլորտում` ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում», հավելել է փոխնախարարը:






Facebook
Tweet This
Email This Post
