Լևոն Արոնյանը կխաղա Շանհայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 2, 2010 13:18

Լևոն Արոնյանը կմասնակցի  սեպտեմբերի 3- 8-ը Չինաստանի Շանհայ քաղաքում կայանալիք «Chess Masters» շախմատի մրցաշարին: Մեր գրոսմայստերի մրցակիցները կլինեն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա) և Հաո Վանը (Չինաստան): Շանհայի մրցաշարում առաջին երկու տեղերը գրավողները կմասնակցեն հոկտեմբերի 9-15-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում  կայանալիք «Chess Masters» մրցաշարի եզրափակչին, որում խաղալու իրավունք են ստացել Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) և Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) :

Դիտվել է 1609 անգամ:
Print Friendly

Leave a Reply