«Արարատ»-ը վաստակեց առաջին միավորը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 8, 2009 13:29

sport2Երեկ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի հետաձգված «Փյունիկ» «Արարատ» հանդիպումը: Կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0:

Այսպիսով, անցկացրած 14 խաղից հետո «Արարատ»-ը վաստակեց առաջին միավորը: Այսուհանդերձ, թիմը շարունակում է եզրափակել աղյուսակը. այն 8-րդ տեղում է: Իսկ «Փյունիկը» 34 միավորով շարունակում է ընթանալ 1-ին հորիզոնականում:

Դիտվել է 844 անգամ:
Print Friendly

Leave a Reply