ԱՄՆ-ում տեղացած կարկտահատիկը կշռել է 880 գրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 31, 2010 21:30
ԱՄՆ-ի օվկիանոսի եւ մթնոլորտի հարցերով ազգային վարչությունը հաստատել է անսովոր մի ռեկորդ: Ըստ նրանց տվյալների` Հարավային Դակոտայում մեկ շաբաթ առաջ հայտնաբերվել է 20 սմ-ից ավելի տրամագծով եւ 880 գրամ կշռող կարկտահատիկ: Ռեկորդային նախկին նմուշները նույնպես հայտնաբերվել են ԱՄՆ-ի միջին արեւմուտքում` Նեբրասկայում եւ Կանզասում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին, կարկուտի հատիկը հայտնաբերող գյուղատնտես Լեսլի Սկոտն ասել է, որ ի սկզբանե կարկուտը եղել է 5-6 սմ ավելի, բայց այնուհետեւ հալվել է` չնայած որ գրեթե շտապ տեղադրել է սառցախցիկում: Հալման պատճառն այն է, որ այդ նույն հուլիսյան կարկտախառն կայծակը վնասել է էլեկտրալարերը եւ Լ. Սկոտի տան սառնարանը մի քանի ժամ չի աշխատել






Facebook
Tweet This
Email This Post
