Տանզանիայի ափերի մոտ հայտնաբերվել են յեմենյան ինքնաթիռի ուղևորների մարմիններ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 8, 2009 13:09
Տանզանյան մի կղզու մոտ հայտնաբերվել են հունիսի 30-ին «Յեմենիա էյրուեյզ» ավիաընկերության կործանված ինքնաթիռում գտնվողների մարմիններ և օդանավի բեկորներ:
Տանզանիայի իշխանությունների տեղեկացմամբ` օվկիանոսի ալիքները ինքնաթիռի կործանման վայրից հյուսիս-արևմուտք գտնվող Մաֆիա կղզու ափերին 13 դիակ է դուրս նետել:
Թե արդյոք դիակները կործանված ինքնաթիռից են, վերջնականորեն կպարզվի միայն փորձագիտական զննումից հետո. նշել են Տանզանիայի ներկայացուցիչները:
Դիերի հետ միասին ջուրն ափ է բերել նաև ինքնաթիռի հենաթոռներից բեկորներ, որոնք ևս կենթարկվեն զննման:
Reuters գործակալություն
Lenta.ru






Facebook
Tweet This
Email This Post
