Տարվա հարսանիք»` ԱՄՆ-ում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 31, 2010 20:57

ԱՄՆ Ռայնբեք քաղաքում այսօր տեղի կունենա Չելսի Քլինթոնի` ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եւ ներկայիս պետքարտուղար Հիլարի Քլինթոնի աղջկա հարսանիքը: Այս մասին հաղորդում է  «Ազատություն ռադիոկայան»-ը: Հյուրերի թվում կլինեն հայտնի քաղաքական գործիչներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, այդ թվում` երգչուհի եւ դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը, ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, հեռուստահաղորդավար Օպրա Ուինֆրին: Երեսունամյա Չելսիի ընտրյալը իր վաղեմի ընկեր Մարկ Մեզվինսկին է, որը ներկայում աշխատում է ներդրումային բանկերից մեկում: Շատերն այսօրվա հարսանեկան արարողությունը կոչում են «տարվա հարսանիք»:

Դիտվել է 1443 անգամ:
Print Friendly

Leave a Reply