Ըստ մասնագետների` մարդը ինտելեկտուալ ակտիվության գագաթնակետին հասնում է 50-70 տարեկանում
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | July 31, 2010 20:24
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ տարիքին զուգահեռ մարդը դառնում է ավելի խելացի եւ վճռական, քանի որ նրա ուղեղը սկսում է աշխատել ամբողջ ուժով: Ըստ այդմ` ինտելեկտուալ ակտիվության գագաթնակետին հասնում են 50-70 տարեկանում: Այս մասին հաղորդում է «The Daily Mail»-ը:
Ավանդաբար համարվել է, որ ժամանակի հետ մտավոր գործունեությունը դանդաղում է, քանի որ նեյրոնները` գլխուղեղի բջիջները, քիչ-քիչ մահանում են, որի հետեւանքով կյանքի վերջում մարդը կորցնում է նեյրոնների 30 տոկոսը: Սակայն վերջերս կատարված հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ դա այնքան էլ ճիշտ չէ. գլխուղեղի բջիջները չեն մահանում, հնարավոր է` նրանց միջեւ կապը դադարի, բայց դա էլ միայն այն դեպքում, երբ մարդը դրանց վրա ընդհանրապես չի ազդում: Ինտելեկտուալ ակտիվության գագաթնակետը ունի նաեւ իր բացասական կողմերը. տարիներ շարունակ կուտակված ինֆորմացիայի մեծ քանակի պատճառով օպերատիվ հիշողությունը լցվում է` հանգեցնելով հիշողության կորստի եւ ցրվածության:






Facebook
Tweet This
Email This Post
