Իսրայելական օդուժը հրթիռակոծել է Գազան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 31, 2010 20:16
Գազայի հատվածում անցյալ գիշեր իսրայելյան օդուժի կողմից հրթիռակոծման արդյունքում զոհվել է ՀԱՄԱՍ շարժման «Իզզեդին ալ Կասսամա միավուրում» ռազմական խմբավորման ղեկավարներից մեկը: Ըստ պաղեստինյան աղբյուրների` Իսա ալ Բատրանը սպանվել է իսլամիստական անվտանգության ուժերի դիրքերի ռմբակոծության ժամանակ ալ Բուրեյջ փախստականների ճամբարում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ին, ալ Բատրանի տունը ենթարկվել է օդային հարվածների իսրայելյան բանակի գործողությունների ընթացքում Գազայում 2008թ-ի վերջին, 2009-ի սկզբին: Այդ ժամանակ զոհվել են նրա կինը եւ մի քանի երեխաները: ՀԱՄԱՍ-ի եւս ութ մարտիկներ վիրավորվել են ռազմաօդային ուժերի հարվածների արդյունքում` տարածաշրջանի այլ հատվածներում: Ինքնաթիռները ռմբակոծել են, մասնավորապես, Եգիպտոսի հետ սահմանամերձ Ռաֆախի հարավը, որտեղ փորված էին մաքսանենգների բազմաթիվ թունելներ:
ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսվող պաղեստինյան օրինախախտների խմբավորման ռմբակոծումը դարձավ պաղեստինյան ընդդիմադիրների կողմից իսրայելյան Աշկելոն քաղաքի ռմբակոծման պատասխանը: «Գրադ» տիպի հրթիռը հինգշաբթի առավոտյան պայթեց այնտեղ տների միջեւ: Սովորաբար աշխույժ փողոցն այդ օրը դատարկ էր, իսկ զոհերին հաջողվեց փախչել: Ավելի ուշ պաղեստինյան մարտիկները եւս մեկ հրթիռ են բաց թողել, որը պայթել է Արեւմտյան Նեգեւի անապատում եւ վնաս չի պատճառել:






Facebook
Tweet This
Email This Post
