Չինաստանում բախումների պատճառով Հու Ցզինտաոն հրաժարվել է մասնակցել Մեծ ութնյակի գագաթաժողովին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 8, 2009 12:44

Հու Ցզինտաոն Իտալիայում գտնվող Չինաստանի նախագահ Հու Ցզինտաոն որոշում է կայացրել չմասնակցել Մեծ ութնյակի հուլիսի 8-ին բացվող գագաթաժողովին և վերադառնալ Չինաստան: Հավանական է, որ Չինաստանի նախագահին կփոխարինի Չինաստանի Պետխորհրդի անդամ, դիվանագետ Դայ Բինգոն: Հու Ցզինտաոի մեկնելու պատճառը Չինաստանի հյուսիս-արևմտյան Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի մայրաքաղաքում արդեն մի քանի օր տևող բախումներն են տեղի մահմեդական ույղուրների և չինական հան ազգության ներկայացուցիչների միջև: AFP, ANSA գործակալություններ Լուսանկարը` AFP

Դիտվել է 849 անգամ:
Print Friendly

Leave a Reply