Երեքն էլ` անկարող վիճակում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 31, 2010 14:43

Բարսելոնում, աթլետիկայի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն անփառունակ մրցելույթներ ունեցան: Մեր երկրի հավաքականի երեք մարզիկներից վերջինը մեկնարկի դուրս եկավ Արսեն Սարգսյանը: Նա ընթացիկ մրցաշրջանում հեռացատկել է 7 մ 96 սմ: Սարգսյանի լավագույն ցուցանիշը 8 մ 2 սմ է, սակայն Բարսելոնում մեր մարզիկը ցույց տվեց 7մ  60 սմ արդյունք և չկարողացավ հաղթահարել որակավորման ցուցանիշը: Դրա համար անհրաժեշտ էր հեռացատկել 7 մ 98 սմ: Հիշեցնենք, որ Եվրոպայի հեռացատկի ռեկորդը պատկանում է Ռոբերտ Էմմիյանին` 8 մ 86 սմ: Իսկ ներկայումս հայկական աթլետիկան խայտառակ վիճակում է: Բավական է միայն այն փաստը, որ  Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացնող երեք մասնակիցներն էլ պայքարից դուրս մնացին առաջին իսկ փուլից:

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply