Հոնդուրասի պաշտոնանկ նախագահը և երկրի նոր ղեկավարը կհանդիպեն Կոստա Ռիկայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 8, 2009 12:37

Մանուել ՍելայաՀոնդուրասի պաշտոնանկ արված նախագահ Մանուել Սելայան և երկրի նոր ղեկավարը` Ռոբերտո Միչելետտին համաձայնել են նստել բանակցությունների սեղանի շուրջ, որոնց միջնորդի դերում հանդես է գալու երկու կողմից էլ աջակցություն ստացած Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Կոստա Ռիկայի նախագահ Օսկար Արիասը: Ծրագրվում է երկկողմ հանդիպումը սկսել հուլիսի 9-ին: Ընդ որում, և Սելայան, և Միչելետտին այս հանդիպումը «բանակցություններ» անվանելուց զերծ են մնում` փոխարենը խոսելով «հանդիպման» և «հեղաշրջման կազմակերպիչների` իշխանությունից հեռացնելու ծրագրի քննարկման» մասին: AFP գործակալություն Լուսանկարը` AFP

Դիտվել է 818 անգամ:
Print Friendly

Leave a Reply