Իրանում երկրաշարժից տուժողների թիվը հասել է 170-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 31, 2010 13:46

Շուրջ 170 մարդ է վիրավորվել երեկ երեկոյան Իրանի հյուսիսարևելյան մասում 5.7 մագնիտուտ ուժնությամբ երկրաշարժի հետևանքով. այս մասին այսօր հաղորդեց Reuters գործակալությունը` հղում անելով Իրանի տեղական ԶԼՄ-ներին:

Ավելի վաղ հայտարարվել էր 100 հոգի վիրավորների մասին:

ԱՄՆ-ի Աշխարհագրական ծառայության տվյալներով, ուրբաթ` ժամը 18:20-ին (13: 50 GMT), ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Իրանի 2-րդ մեծ քաղաք, Խորասան Ռեզավի նահանգի կառավարչական կենտրոն Մաշհադ քաղաքից 75կմ հարավ-արևմուտք ընկած տարածքում: Երկրաշարժի օջախը գտնվել է 3.7 կիլոմետր խորության տակ:

Reuters գործակալության տեղեկատվության համաձայն, 170 տուժողներից 22-ը անմիջապես հոսպիտալավորվել են, իսկ մնացածին օգնություն է ցուցաբերել տեղում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Դիտվել է 4041 անգամ:
Print Friendly

Leave a Reply