Մեկն Ադրբեջանում, մյուսը`Թուրքիայում

Օրվա լուր | | July 31, 2010 13:52

2012-ին Լոնդոնում կայանլիք օլիմպիկան խաղերի բռնցքամարտի մրցաշարի ուղեգրերի տիրանալ  Հայաստանի ներկայացուցիչների համար շատ դժվար կլինի: Ինչպես հայտնի է, դրանց մեծ մասը խաղարկվելու են  հաջորդ տարի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվելիք աշխարհի առաջնությունում, որին պարզ չէ մեր երկրի ներկայացուցիչները մասնակցելո՞ւ են, թե՞ոչ: Հայաստանի բռնցքամարտիկների ուղեգրերի արժանանալու հնարավորությունները կմեծանային, եթե մեր երկրում անցկացվեր օլիմպիական վարկանիշային մրցաշար: Բայց նույնպիսի մտադրություն են  ունեցել նաև Անգլիայի և Թուրքիայի ներկայացուցիչները: Ի վերջո, Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան որոշել  է, որ ստուգատեսը պետք է   2012-ի ապրիլին կայանա Թուրքիայում: Այսինքն մեր բռնցքամարտիկների ուղեգրեր նվաճելու հարցը պետք է որոշվի այնպիսի երկրներում, որոնց հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չի պահպանում: Ի դեպ,  Թուրքիան  այդ ստուգատեսի մասնակիցներին հյուրընկալելու  հնարավորություն է ստացել այն պայմանով, որ լրացուցիչ կծախսի  700 հազար դոլար: Իսկ Հայաստանի ներկայացուցիչնևրն այդպես էլ չկարղացան  իրավունք ստանալ աշխարհի առաջնությունը, թեկուզ օլիմպիական վարկանիշային մրցաշար Երևանում կազմակերպելու համար: Ակնհայտորեն այդ ճակտում մերոնք  ցավալի պարտվել են: Հիշեցնենք, որ բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահը մայրաքաղաքի մարզահամերգային համալիրի փայատրերից Արման Մուրադյան է:

Դիտվել է 1857 անգամ:
Print Friendly

Leave a Reply