Կոչումներ` հայ շախմատիստներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 31, 2010 12:58

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) մի շարք շախմատիստների կոչումներ է շնորհել: Արժանավորների թվում են նաև հայ մարզիկներ: Մասնավորապես, ՖԻԴԵ-ն գրոսմայստերի տիտղոս է շնորհել 24-ամյա Գրիգոր-Սևակ Մխիթարյանին (նկարում): Նա բնակվում է Բրազիլիայում: Տղամարդկանց միջազգային վարպետի կոչում է ստացել կանանց գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը: Իսկ Լիլիթի եղբորը` Լևոն Գալոյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում: Այսուհետ ՖԻԴԵ-ի մրցավարի կոչում կկրի Երվանդ Հակոբյանը: Նա Հայաստանի նախկին չեմպիոն, սպորտի վարպետ Գագիկ Հակոբյանի որդին է:

Դիտվել է 1844 անգամ:
Print Friendly

Leave a Reply