ՀՀ ԱԳ փոխնախարար Ա.Կիրակոսյանն ու Կանադայի դեսպան Ռ.Լիսիշինը կարեւորել են երկկողմ տնտեսական կապերի զարգացումը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 31, 2010 7:49
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն այսօր ընդունել է Կանադայի դեսպան Ռալֆ Լիսիշինին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արման Կիրակոսյանը գոհունակություն է հայտնել դեսպան Ռալֆ Լիսիշինի վերջին չորս տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար:
Արժեւորելով ընդլայնվող երկկողմ հարաբերությունները, փոխադարձ այցելությունների աճող հաճախականությունը, ինչպես նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում` կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Կանադայի միջեւ երկկողմ տնտեսական կապերի զարգացումը: Դեսպանի խնդրանքով անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստանի հարաբերություններին իր անմիջական հարեւանների հետ, ինչպես նաեւ տարածաշրջանային այլ հարցերի: Երկուստեք կարեւորվել է 2010թ. մայիս-հունիսին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի Կանադա կատարած այցը, որը լուրջ խթան է հանդիսացել առկա բարեկամական կապերն ամրապնդելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
