Տաթեւում հայտնաբերված 18-րդ դարի ձիթհանը կդառնա թանգարանային նմուշ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 30, 2010 22:15
«Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում Տաթեւի համալիրի փլատակների մաքրման արդյունքում հայտնաբերված ձիթհանը կդառնա թանգարանային նմուշ: «Տասնհինգ օր առաջ մոտ 3 մետր խորության վրա հայտաբերեցինք նաեւ 70 լ տարողությամբ կուժ, որտեղ լցվել է արտադրվող ձեթը: Մեր մասնագետները կմաքրեն տարածքը, ինչպես նաեւ ճարտարապետական լուծումներ կտրվեն, որից հետո այն կդառնա զբոսաշրջային վայր»,- ասաց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Վանիկ Վարթանյանը: Տաթեւի վերկանգնման նախագծի հեղինակ, ճարտարապետ Ամիրան Բադիշյան նշեց, որ դեռեւս 19-րդ դարում ձեթ արտադրելու ասպարեզում Հայաստանը տարածաշրջանում առաջատար էր:
«Հայաստանում այդ ժամանակ 3-4 անգամ ավելի ձեթ է արտադրվել, քան Ադրբեջանում եւ Վրաստանում միասին»,- նշեց ճարտարապետը: Արտաքինից սովորական այդ շինությունը իրականում պարունակում է հայկական ավանդական ճարտարապետության հետաքրքիր լուծումներ: Այն կենտրոնագմբեթ կառույց է, որի գլխավոր մասը կալատունն է: Վերջինիս 2 կողմից կից են ճզմարանները, իսկ կենտրոնում բովարանն է: 19-րդ դարի կեսին Հայաստանում գոյություն է ունեցել 285 ձիթհան, որից աշխատել են 35-ը: Հայաստանի ամենահին ձիթհանը Ք.ա. 7-րդ դարի պատմություն ունի, որը հայտնաբերվել է Կարմիր բլուրում:






Facebook
Tweet This
Email This Post
