765 մլն` անվճար դասագրքերի համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 30, 2010 21:05

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այս տարի շուրջ 765 մլն է հատկացվել տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով եւ ուսումնական գրականությամբ ապահովելու եւ ավագ դպրոցների դասագրքերի հրատարակման համար:

Ինչպես  հաղորդեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը` այս ուսումնական տարում նոր դասագրքերի քանակը կկազմի շուրջ երկու տասնյակ. այդ թվում` Այբենարան, Մայրենի 1, Մաթեմատիկա 1(1-ին եւ 2-րդ մասեր), Կերպարվեստ 1, Տեխնոլոգիա 1, Մայրենի 2, Մաթեմատիկա 2, Ես եւ շրջակա աշխարհը 2, Մայրենի 4, Մաթեմատիկա 4, Ես եւ շրջակա աշխարհը 4, Կերպարվեստ 4, Տեխնոլոգիա 4, Ֆիզկուլտուրա 3, Եզդիերեն 1, Եզդիերեն 7: Վերոնշյալ թվում ներառված են նաեւ ավագ դպրոցների դասագրքերը` Հայոց լեզու 11, Հայ գրականություն 11, Հայոց պատմություն 11, Հասարակագիտություն 11: Յուրաքանչյուր միավորի արժեքը կազմում է 820-ից 4300 դրամ:

Դիտվել է 1909 անգամ:
Print Friendly

Leave a Reply