Հուլիսի 29-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում …
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 30, 2010 20:12
Հուլիսի 29-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի է ունեցել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում Մ4- Աշտարակ–Լուսահովիտ կմ 0+000-կմ 5+520, Մովսեսգյուղ–Նորաշեն–Վերին Կարմիր Աղբյուր կմ 0+000-կմ 8+815, Մ2-Զառիթափ կմ0+000-կմ 5+775 և Գագարին–Գեղամավան կմ 0+000-կմ6+073 ճանապարհահատվածների վերականգնման շինարարական աշխատանքների ձեռքբերման ազգային բաց մրցույթների հայտերի բացում:
Մրցույթի հայտատուները և մրցութային հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի, Տրանսպորտի ԾԻԳ պետական հիմնարկի, Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն ՊՈԱԿ–ի, ինչպես նաև Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, ստուգել են մրցութային հայտերի ծրարները փակ լինելը: Դրանից հետո բացվել են հայտերը և հայտարարվել ներկայացված գները: Փակելով նիստը հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ մրցութային հայտերի ուսումնասիրությունը, գնահատումը, մրցույթի հաղթողի ճանաչումը և պայմանագրի շնորհումը կկատարվի Համաշխարհայն բանկի գնումների ընթացակարգի համաձայն` հնարավոր սեղմ ժամկետում:






Facebook
Tweet This
Email This Post
