Հուլիսի 28-ին զինված ուժերի զորամասերից մեկում մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետևանքով
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | July 30, 2010 17:37
Հուլիսի 28-ին զինված ուժերի զորամասերից մեկում մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետևանքով ծագած միջադեպի պատճառով զոհվել են ավագ լեյտենանտ Վարդգես Արարատի Թադևոսյանը (Երևան) և ժամկետային զինծառայողներ Գարեգին Սամվելի Հովսեփյանը (Էջմիածին), Անդրանիկ Սարգսի Սարգսյանը (Երևան), Ռոբերտ Միքայելի Հովհաննիսյանը (Վանաձոր), Արտյոմ Սուրենի Մանասյանը (Չարենցավան), Կարո Շուրիկի Այվազյանը (Երևան):
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների հարազատներին և մերձավորներին և հավաստիացնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ միջադեպի պատճառները բացահայտելու և մեղավորներին օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
