Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառման 811 դեպք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 30, 2010 10:53

ՀՀ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառություն  հանցագործության  811 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 539-ի դիմաց։

Նշված դեպքերից 423-ը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառություն է՝ իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացումը (ՀՀ քր. օր.-ի 266 հոդված)՝ նախորդ տարվա 228 դեպքի դիմաց։

Այդ ոլորտում արձանագրվել է նաեւ վարչական իրավախախտման 135 դեպք։

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply