Ժողովրդից փող են հավաքում` Իլհամ Ալիեւին պատշաճ դիմավորելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 30, 2010 10:01

Մինգեչաուրի գործադիր իշխանության ղեկավար Մուբարիզ Աղաեւը բյուջետային կազմակերպություններից եւ առեւտրային կետերի տերերից փող է հավաքում՝ այդ քաղաք գալ պատրաստվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին պատշաճ կերպով դիմավորելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Բիզիմ յոլ» թերթին հայտնել է անունը հրապարակել չցանկացած տեղի պաշտոնյաներից մեկը: Նրա խոսքերով, գործադիր իշխանությունն աշխատում է այդ փողերով արագորեն կարգի բերել քաղաքի փողոցներն ու հրապարակները: Մ.Աղաեւը խիստ պանաջներ է դրել համապատասխան կառույցների առաջ, որոնց համաձայն, բյուջետային կազմակերպություններում աշխատողները պետք է իրենց աշխատավարձի 10 տոկոսը տան գործադիր իշխանության հիմնադրամին: Մ.Աղաեւը ավելի մեծ «հարկ» է դրել առեւտրային օբյեկտների տերերի վրա:

Ըստ աղբյուրի, գործադիր ղեկավարի այդ քայլը լուրջ բողոքի ալիք է բարձրացրել քաղաքի առողջապահության բնագավառի աշխատակիցների մոտ: Մինգեչաուրի կենտրոնական հիվանդանոցի բժիշկները հայտարարել են, որ չեն միանալու Մ.Աղաեւի՝ փող հավաքելու արշավին:

Դիտվել է 916 անգամ:
Print Friendly

Leave a Reply