Ձախորդ օրեր Բարսելոնում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | July 30, 2010 9:52
Բարսելոնում անցկացվող աթլետիկայի Եվրոպայի առաջնությունում շարունակում են անհաջող մրցելույթներ ունենալ Հայաստանի ներկայացուցիչները: Մեր երկրի երկրորդ ներկայացուցիչ Ամալիա Շառոյանը 400 մետր արգելավազքի նախնական փուլի մեկնարկում, իր մրցահերթում վերջինն է հատել վերջնագիծը: Նա մրցատարածությունը հաղթահարել է 1 րոպե 3,37 վայրկյանում և ճանաչվել ութերորդը: Հիշեցնենք, որ նրանից առաջ 100 մետր վազքի նախնական մրցումներում Արման Անդրեասյանն իր վազքահերթում վերջինն էր եղել և նույնպես դուրս էր մնացել պայքարից:






Facebook
Tweet This
Email This Post
