Ամերիկահայը, վճարելով 45 դոլար, միլիոնատեր է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 30, 2010 0:46

Ամերիկահայ 64-ամյա ներկարար եւ կոլեկցիոներ Ռիկ Նորսիգյանը 10 տարի առաջ մի հնավաճառից 45 դոլարով լուսանկարների 65 ապակյա նեգատիվներ է գնել: Հետագայում պարզվել է, որ դրանք պատկանում են 1984թ-ին կյանքից հեռացած աշխարհահռչակ լուսանկարիչ, «լուսանկարիչների հայր» հռչակված Անսել Ադամսին: Այդ մասին հայտնում է  ամերիկյան մամուլը:

Լուսանկարների այսօրվա արժեքը գնահատվում է նվազագույնը 200 մլն դոլար: Հաջողակ կոլեկցիոները մտադիր է առաջիկա 6 ամիսների ընթացքում վաճառքի դնել լուսանկարները: «Փողը ստանալուն պես կնոջս հետ արձակուրդի կմեկնեմ», -չթաքցնելով շփոթմունքը` ասել է նա: Ենթադրվում է, որ դրանք Ադամսի մութ սենյակում 1937 թ-ին տեղի ունեցած հրդեհի ժամանակ կորած նեգատիվներն են:

Դիտվել է 930 անգամ:
Print Friendly

Leave a Reply