Օդային ավիակարգավարներին նվիրված խորհրդակցություն Հանրային խորհրդում

Օրվա լուր | | July 29, 2010 20:55

<<Էրեբունի Պլազա>> բիզնես կենտրոնում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամ Խոսրով Հարությունյանը, ՀԽ անդամ, ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, ՀԽ միջազգային կապերի ենթահանձնաժողովի նախագահ, օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը, Օդային երթուղիների կարգավորող ՕԵԿ արհեստավարժ կարգավարների արհեստակցական կազմակերպության նախագահ Ս.Եփրեմյանը եւ 5 ավիակարգավարներ, Ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, <<Հայաէրոնավիգացիա>> ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Փիլոսյանը, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության իրավաբան Լեւոն Ջանիբեկյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեց ավիակարգավարների Հանրային խորհրդին ուղղած դիմումը, կապված` ՕԵԿ ծառայությունում տիրող գերլարված աշխատանքային մթնոլորտի հետ, ինչը հետեւանք է աշխատավարձի վճարման ձեւի փոփոխության` հաստատված դրույքաչափից անցում ժամավճարի, ինչպես նաեւ ղեկավարների կողմից ավիակարգավարի աշխատանքը, որպես առողջության համար վնասակար աշխատանքների եւ մասնագիտությունների շարքին դասելը անտեսելու փաստի /22.07.2004թ.-ի թիվ 1907-Ն որոշման համաձայն իրավունք է վերապահվում ստանալ հավելավճար դրույքաչափի 50%-ի չափով/:
Որոշվեց Հանրային խորհրդի շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ, որը մանրակրկիտ կքննարկի ավիակարգավարների կողմից բարձրացրած հարցերը եւ Հանրային խորհրդի լիագումար նիստին կներկայացնի առաջարկություններ:

ՀՀ Հանրային խորհուրդ

Դիտվել է 1211 անգամ:
Print Friendly

Leave a Reply