Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարը մաֆիո՞զ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 29, 2010 23:28

Ադրբեջանում օլիգարխ-պաշտոնյաների հետ կապված ժամանակ առ ժամանակ հետաքրքիր տեղեկություններ են հրապարակվում: Հետաքրքիրն այն է, որ օլիգարխների մեծամասնության մասին տեղեկությունները հայտնի են դառնում դրսից: Նույնիսկ այդ լուրերի մեջ այնպիսիները կան, որ դրա հրապարակումը կարող է ֆիզիկական հաշվեհարդարի բերի խմբագրին, քանի որ այդ փաստերը հաստատելու հնարավորություն նա չունի, եւ այդ պատճառով, լրագրողներին կարող են լռեցնել միայն բամբասելու պատճառաբանությամբ: Այդ մասին   հայտնում է «Պոլիգոն» վերլուծական տեղեկատվական գործակալությունը (pia.az):

Լրատվամիջոցն, այնուամենայնիվ, շարունակում, որ խոսքը այնպիսի պաշտոնյա-օլիգարխի մասին է, ով ազդեցություն ունի աշխարհի տնտեսական բնագավառի վրա: «Ասում են, որ ադրբեջանցի պաշտոնյա-օլիգարխները հասել են այնպիսի մակարդակի, որ կարող են ազդել Լիբանանի նման պետությունների վրա: Ում մասին ասվում է, այդ անձն արդեն 10 տարուց ավելի է լուրջ ազդեցիկ տեղ է զբաղեցնում աշխարհի բիզնես վերնախավի մեջ եւ կարող է աջակցել ցանկացած երկրի ներդրումային խնդրի լուծմանը: Բացի դա, այդ մարդը լուրջ ազդեցություն ունի նաեւ Իտալիայի նման երկրներում արմատակալած մաֆիոզ շրջանակների մեջ: Հատկանշական է, որ ադրբեջանցի օլիգարխն այսօր սերտ համագործակցություն է սկսել հեռավոր Արեւելքի երկրների մութ ուժերի եւ բիզնես վերնախավի հետ:

Այդ մարդու մականունը «Զեքի» (Խելոք) է եւ թեեւ բարձրաձայն չեն ասում, բոլորը գիտեն, որ խոսքը ներկայում Ադրբեջանում լուրջ պաշտոն է զբաղեցնող օլիգարխի մասին է: Այդ մականունով նրան կոչել են Լիբանանում կամ Ֆրանսիայում՝ այն պատճառով, որ բիզնես գործողությունները կատարում է շատ արագ եւ մշտապես անսխալ: Այդ պատճառով, նունիսկ մի շարք հեղինակավոր եւ ազդեցիկ դեմքեր իրենց կարողությունների պահպանման եւ զարգացման գործը նրան են պատվիրել», -հայտնում է գործակալությունը: Պարզելու համար, թե խոսքն իրապես ում մասին է, գործակալության թղթակիցը զրուցել է արտասահմանում բնակվող ադրբեջանիցների հետ: «Նրանց մեծամասնությունը հայտնել է, որ «Զեքի» մականունով ադրբեջանցի օլիգարխը Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովն է:

«Մեր հնարավորություններից վեր է այդ տեղեկատվության ճշգրտումը: Սակայն, հարց է ծագում, «Զեքի» մականունով ադրբեջանցի պաշտոնյա օլիգարխի՝ համաշխարհային բիզնեսի վերնախավում որոշակի ուժի վերածվելու համար պետք է ուրա՞խ լինել, թե՞ տխրել», -հեգնանքով հայտնում է գործակալությունը:

Դիտվել է 857 անգամ:
Print Friendly

Leave a Reply