Լարիսա Ալավերդյան.«Ժողովրդական դիվանագիտության» պատվիրակության կազմն անհասկանալի էր

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 7, 2009 18:28
Լարիսա Ալավերդյան

Ալավերդյանը կարծում է, որ ժողովրդական դիվանագիտական խմբում սահմանամերձ գյուղացիներ պետք էլինեին

«Եթե խոսք է գնում «ժողովրդական դիվանագիտության» մասին, ապա հանրությունը պետք է տեղեկացված լինի և ոչ թե այցից հետո իմանա այդ մասին: Կարող էր լինել սահմանի գյուղացիների շփում, կարող էր լինել մշակութային շփում, իսկ այս կազմով շփումն ինձ համար պարզ չէր»,-այսօր հայտարարեց ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա ասաց, որ հայ- ադրբեջանական պատվիրակության` Շուշի -Երևան- Բաքու այցելությունների դրական նպատակ կա, այնուամենայնիվ իր համար անհասկանալի էր, թե ինչ սկզբունքով էր ընտրվել պատվիրակության կազմը:

Պատգամավորի կարծիքով Հայաստանը ԼՂՀ հարցում պասիվ քաղաքականություն է վարում.«Պասիվությունն էլ է քարոզչության տեսակ, սակայն ես դրա հետ համաձայն չեմ»: Նա  ասաց, որ այդ պասիվության պատճառով գրեթե բոլոր միջազգային կառույցները սխալ պատկերացում ունեն Ղարաբաղի խնդրի վերաբերյալ:

«Քանի դեռ Հայաստանը և ԼՂՀ-ն շրջանառության մեջ չեն դրել Լեռնային Ղարաբաղի հանրապետության զարգացման կոնցեպցիան, և մինչև Հայաստանը չունենա իր հստակ դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ չի լինելու որևէ քայլ, որը կտանի այդ խնդրի իրավական և արդար լուծմանը»,-ասաց Ալավերդյանը:

Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply