Ադրբեջանում օդի ջերմաստիճանի ահավոր բարձրացումը կշարունակվի մինչև օգոստոսի սկիզբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 29, 2010 18:31

“Ներկա պահին Բաքվում և Աբշերոնի թերակղզում օդի ջերմաստիճանը կլիմայիկ նորմերից 4 աստիճանով բարձր է: Նմանատիպ շոգ գրանցվել է նաև նախկին տարիներին: Օդի ջերմաստիճանը 2000թ. հուլիսի վերջին օրերին հասել է 42-43 աստիճանի, իսկ Նախիջևանում՝ նույնիսկ 46”. այս մասին հայտնել է Էկոլոգիայի և Բնական ռեսուրսների նախարարության պետական հիդրո-մետեորոլոգիական վարչության հիդրոլոգիական կանխատեսումների բյուրոյի գլխավոր մասնագետ Ասիֆ Վերդիևը:

Նա նշել է, որ հուլիսի 26-ից սկսած երկրի տարածքում ահավոր շոգ է դիտարկվում. բարձր ջերմաստիճանը կշարունակվի մինչև հուլիսի վերջ: Կենտրոնական շրջաններում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև 42 աստիճան:

Վերդիևի խոսքերով, հուլիսի 28-ին ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Քուրդամիրի շրջանում. 42 աստիճան:

Ընդհանուր առմամբ, ամենաշոգ օրերը եղել են հուլիսի 11-12-ը: Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Ջուլֆայի շրջանում հուլիսի 11-ին. 44 աստիճան: Հուլիսի 12-ին ջերմաստիճանը Բաքվում և Աբշերոնում բարձրացել է մինչև 40 աստիճան:

Դիտվել է 1640 անգամ:
Print Friendly

Leave a Reply