Ադրբեջանի Միլլի Մեջլիսում կայացել է հանդիպում թուրք պատգամավորների հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 29, 2010 18:06

Միլլի Մեջլիսի ներկայացուցիչ Օգտայ Ասադովը հանդիպում է անցկացրել պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորների հետ: Ինչպես ՄՄ մամուլի ծառայությունը հայտնեց, հանդիպման ընթացքում Ասադովը կարևորել է Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև բարեկամական կապերի զարգացման հրամայականը:

Ադրբեջանի և Թուրքիայի միջկառավարական աշխատանքային խմբի ղեկավար, թուրք պատգամավոր Մուստաֆա Կաբաչկին հայտարարել է, որ պատվիրակության այցի հիմնական նպատակներից մեկը տնտեսական բնագավառում կապերի հետագա ծավալումն է:

“Նախատեսվում է այսօրինակ այցեր իրականացնել նաև  թուրքալեզու այլ երկրներում”,-նշել է նա:

Դիտվել է 1826 անգամ:
Print Friendly

Leave a Reply