Ռուսաստանի բնակչությունը կրճատվում Է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 29, 2010 15:09

2009 թվականին Ռուսաստանի բնակչության թիվը գնահատվել Է մոտավորապես 142 միլիոն: 2025 թվականին այն, ինչպես սպասվում Է, պետք Է նվազի մինչեւ 133 միլիոն, իսկ 2050 թվականին՝ մինչեւ 117 միլիոն:ՌԴ-ի վերաբերյալ այս անուրախ կանխատեսումները բերված են ԱՄՆ-ի «Փոպյուլեյշն ռեֆերենս բյուրո» («Ազգաբնակչության տեղեկատու բյուրո») հետազոտական կազմակերպության նոր հաշվետվության մեջ, որի շնորհանդեսը չորեքշաբի օրը տեղի Է ունեցել Վաշինգտոնում:

Մասնագետների խոսքերով, ռուսաստանցիների թվի կրճատումը տեղի կունենա ամբողջությամբ վերցված աշխարհի բնակչության թվաքանակի անշեղ աճի ֆոնի վրա: Եթե 2009 թվականին այն գնահատվում Էր 6,8 միլիարդ մարդ, ապա 2025 թվականին պետք Է ավելանա մինչեւ 8,1 միլիարդ, իսկ եւս քառորդ դար հետո՝ մինչեւ 9,4 միլիարդ մարդ: Կանխատեսումների հեղինակները պնդում են, որ բոլորից արագ կաճի Աֆրիկայի բնակչությունը: Մինչեւ 2050 թվականն այն պետք Է առնվազն կրկնապատկվի եւ հասնի 2,1 միլիարդի: Ասիայում արդեն այժմ բնակվում Է կրկնապատիկ ավելի ժողովուրդ՝ 4,2 միլիարդ մարդ, իսկ մինչեւ 2050 թվականը պետք Է ավելանա եւս շուրջ 1,3 միլիարդ մարդ:

Դիտվել է 1613 անգամ:
Print Friendly

Leave a Reply