Կարապի լճում կրկին կարապներ կլողան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 29, 2010 14:53
Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ հուլիսի 28-ին Երեւանի կենդանաբանական այգուց Կարապի լիճ են տեղափոխվել երկու կարապներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքապետարանի լրատվական վարչությունից, լողալուց հոգնած կարապների զույգի համար արեւից պատսպարվելու եւ հանգստանալու համար հատուկ տեղ է առանձնացվել: Կարապների խնամքով, ինչպես նաեւ սննդակարգով զբաղվելու են Երեւանի կենդանաբանական այգու մասնագետները: Նրանք հորդորում են Կարապի լճի այցելուներին` զերծ մնալ թռչուններին կերակրելու գայթակղությունից:






Facebook
Tweet This
Email This Post
