Ծրագրեր առանց սառույց ունենալու

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | August 12, 2010 10:00

Հայաստանի հավաքականի  գեղասահորդները հիմնականում արտասահմանում են են մարազվում, բարձրացնում իրենց վարպետությունը: Դրա հիմնական պատճառն այն է, որ  վերջին տարիներին մեր երկրում սառույցի վրա պարապելու հնարավորություն չկա: Եվ ահա, մեր լավագույն մի խունբ մարզիկներ Հայաստանում էին և ուսումնամարզական հավաք անցկացրին Ծաղկաձորում: Գեղասահքի մեր երկրի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը հայտնեց, որ մարզիչ Սամվել Հայրապետյանի հետ միաին այստեղ էին նրա երկու որդիները` Սարգիսը, Սլավիկը և Անաստասյա  Գալստյանը: 14-ամյա Սլավիկը մասնակցելու է սեպտեմբերի 8-12-ին Ռումինիայի Բրասով քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության երիտասարդների  մրցաշարի առաջին փուլին: Ընդ որում, այս ստուգատեսում հանդես գալ կարող են մինչև 19 տարեկանները, սակայն մեր պատանի գեղասահորդին վստահում են: Մա նախորդ տարի հաջող էր հանդես եկել Լեհաստանում և Բելառուսում կազմակերպված աշխարհի գավաթի խաղարկության մրցումներում և անգամ կողմնակալ մրցավարության պայմաններում 12-րդ տեղ էր գրավել: Ապա Սլավիկը հոկտեմբերի 13-18-ին Չեխիայի Օստարվա քաղաքում հանդես է գալու աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ մրցափուլում: Մեր մարզիկի առջև խնդիր է դրաված իրավունք ստանալ հանդես գալու եզրափակչում: Ընդ որում, այդ առաջադրանքը բարդ է:«Համոզված ենք, որ նա այս անգամ ավելի լավ իրեն կդրսևորի, քան նախորդ տարվա մեկնարկներում: Իսկ որպեսզի Սլավիկն այդ մրցումների ընթացքում եզրափակչի ուղեգիր ձեռք բերի, պետք է 1-3-րդ տեղեր գրավի, այսինքն լինի մրցանակակիրների թվում: Բանն այն է, որ աշխարհի գավաթի խաղարկությունում կայանալու է վեցը մրցափուլ: Սակայն ամեն երկրի մարզիկներին իրավունք է տրված միայն դրանցից երեքում իրենց կարողությունները փորձել: Հայաստանի ներկայացուցիչը կարող է մրցաշարի մասնակցել նաև Ճապոնիայի Կարուիզավա քաղաքում հոկտեմբերի 22-26-ին կայանալիք մրցաշարում: Սակայն ցանակալի է, որ մեր մարզիկը երկու մրցաշարում լուծի առաջադրանքը, որպեսզի հետագայում   հեռավոր ուղևորություն չկատարի Ծագող արևի երկիր: Ի դեպ, չի բացառվում, որ Ճապանիայում մեկնարկի  19-ամյա Հովհաննես Մկրտչյանը: Իսկ եզրափակիչը կայանալու է դեկտեմբերի 9-12-ին Չինաստանի Պեկին քաղաքում»,-ասաց Խաչատրյանը:

Ինչ վերաբերում հավաքականին, ապա աշխատանքները շարունակվում են զուգասահորդներ, պարային զույգ ունենալա համար: Հնարավոր է Սարգիս Հայրապետյանը մասնակցի զուգասահորդների մրցումերի: Ի դեպ, նա նախապատրաստվում է հանդես գալու նաև մենասահորդների Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Իսկ Սարգսին կարող է ընկերակցել Անաստասյա Գալստյանը: Բոլոր այս մարզիկներն էլ պրապում են Մոսկվայում: Գալստյանի ծնողները գեղասահորդներ են եղել, սակայն Հայաստանում չեն աշխատել: Նրա հայրը` Գենադի Գալստյանն է, իսկ մայրն ազգությամբ ռուս է, մարզչական աշխատանքով է զբաղվում: Անաստասյան բարդ տարրեր և կապակցություններ է կատարում, նաև եռակի պտույտներ: Հայաստանի հավաքականում ընդգրկվելու համար փորձարկվում են նաև պարային զույգեր, մեկ մենասահորդուհի: Ընդ որում, վերջինս մեր հայրենակցուհի է: Պարային զույգերից մեկի մարզուհին գեղասահքի հայկական դպրոցի ներկայացուցիչ է: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահը չցանկացավ առայժ մարզիկների անուններ հայտնել, քանի որ վերջնականորեն դեռևս ոչինչ որոշված չէ: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահը միայն նշեց, որ ամբողջ աշխարհում ընդունված է, որ արտասահմանից հրավիրված մարզիկ-մարզուհիներ համալրեն տարբեր երկրների հավաքականները: Եվ այդ նպատակով կապը պահպանվում է Մոսկվայում բնակվող հանարածանոթ գեղասահորդներ Վազգեն Ազրոյանի և Անաստասյա Գրեբյոնկինայի, նաև օլիմպիական խաղերի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի մենեջեր Արարատ Զաքարյանի, Լոս Անջելեսում աշխատող հանարածանոթ մարզիչ Ռաֆայել Հարությունյանի հետ: Ի դեպ, վերջինս նեկայումս նախապապատրաստում է Հովհաննես Մկրտչյանին: Այնպես որ , ամգամ այս շոգ օրերին Հայաստանի հավաքականի գեղասահորդները նպատակային աշխատում են: Մեր այն  հարցին, թե բավականացնո՞ւմ են ֆինանսական միջոցները, Խաչատրյանը հայատնեց, որ տարեկան հատկացված 5 մլն դրամը բավար չէ, սակայն փորձում են հովանովորների օգնությամբ խնդիրները կարգավորել: Ցավով նշվեց, որ հիմնական հովանավոր չկա: Իսկ թե ի՞նչ է լինելու Երևանի գեղասաքի դպրոցի ճակատագիրը, նա դժվարացավ որևէ բան ասել, քանի որ դեռևս մայաքաղաքի քաղաքապետարանը չի հստակեցրել, թե առջիկայում ինչէ արվելու: Մի բան է ակնհայտ, Հայաստանում առանց գեղասաքի դպրոցի, սառույցի հնարվոր չէ որևէ բան անել գրավիչ այս մարզաձևը զարգացնելու համար:

Դիտվել է 1005 անգամ:
Print Friendly

Leave a Reply