Խորթ զավակի դերում
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | July 30, 2010 0:37
Տիգրան Կարապետյանը և Դավիթ Հովսեփյանը օրերս Լեհաստանի Վրոցլավ քաղաքի մարզապալատում անցկացված ակրոբատիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունում զբաղեցրել են 6-րդ տեղը: Միայն այն փաստը, որ, նրանք առաջին անգամ հանդես գալով միջազգային ստուգատեսում, 15 երկրների երկյակների պայքարում դուրս են եկել եզրափակիչ և այդպիսի արդյունքի են հասել, ինքնին իր մասին խոսելու առիթ է տալիս:
Ի դեպ, կարգ է սահմանաված, որ Եվրոպայի, աշխարհի առաջնություններում 1-6-րդ տեղերը գրավող մարզիկներն իրենց զինվորական ծառայությունը հայկական բանակում անցկացնում են մարզական վաշտում: Այնպես որ, կարելի է ասել, որ այս մարզիկներ իրենց համար նաև կարևոր խնդիր են լուծել: Սակայն դեռ վաղ է այդ մասին խոսելը: Բանն այն է, որ անհասկանալի փաստ կա: Դեռ 2007-ին մեր ակրոբատների երկյակը` Ռուդիկ Բալասանյան-Խաչատուր Նիկողոսյան կազմով Եվրոպայի առաջնությունում գրավել էր 6-րդ տեղը, սակայն Բալասանյանի նկատմամբ կամայականություն էր դրսևորվել, և նա այժմ բոլորի նման ընդհանուր հիմունքներով է անցկացնում զինվորական ծառայությունը և պարապելու հնարավորություն չունի: Դրա պատճառը տարբեր են համարում: Ի դեպ, որ այդպիսի բան չկատարվի ժամանակին երաշխավորագիր էր ներկացրել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարարը: Սակայն մարզական վաշտի ղեկավարույունը գտել է, որ ակրոբատի կարիք իրենք չունեն: Տեսակետ էլ կա որ մարզիկի գործերը փչացրել է համացանցում տարածված այն տեսահոլավակը, որում օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, Հայաստանի մարմնամնամարզության, ակրոբատիկայի, գեղարվեստական մարամնամարզության ֆեդեացիւայի նախագահ Ալբերտ Ազարյանը ընտրաշավներից մեկից հետո, մեղմ ասած, հայհոյախառն արատահայտություններ է կատարել: Ինչևէ, այդ ամենն այժմ պատամություն է դարձալ և կարելի է հուսալ, որ առաջիկայում Կարապետյանը զինվորական ծառությունն կանցկացնի մարզական վաշտում, միաժամանակ կշարունակի մարզումները և մրցելույթներ կունենա Հայաստանի հավաքականի կազմում:
Աշխարհի առաջնությունում մեր երկրի ներկայացուցիչների ցույց տված արդյունքը կարելի է անսպասելի համարել: Բան այն է, որ այդ անելը բարդ է: Մրցելույթ ունեցողները հանդես են գալիս վարժությունների երեք ծրագրով` ուժային, տեմպային և համակացված: Ընդ որում, դրանք կատարելու համար պետք է կրել տարբեր` ճաշակով պատրաստված մարզազգեստներ: Իսկ գլխավոր խնդիրն այն է, որ վարժությունները կատարելիս չպետք է սայաքում թույլ տալ և տեղավորվել 2 րոպե 30 վայրկյան ժամանակում, հակառակ պարագյում` մրցելույթի 10 միավորից տուգանքներ կհանվեն և ընդհանուր գնահատականը ցածր կլինի: Մեր երկրի պատվիրակությունը գլխավորղ Շուշանիկ Հարությունյանը հայտնեց, որ ամեն բան տեղին է եղել և առաջին օրը, ուժային վարժությունները կատարելուց հետո, Հայաստանի ներկայացուցիչները 7-րդ հորիզոնականում են եղել և մեկ միավորով են ետ մնացել 3-րդ տեղը զբաղեցնող զույգից: Տեմպային վարժությունները Կարապետյանը և Հովսեփյանն ավելի լավ են կատարել և գնահատական էլ ավելի բարձր է եղել: Արդեն նրանք հայտնվել են 6-րդ հորիզոնականում: Այդպիսով, մերոնք մտել են եզրափակիչ և աշխատանքն մյուս ուժեղագույնների հետ պայքարում սկսել են 0-ից: Համակցված վարժությունների ծրագրում էլ նրանք ցույց են տվել 6-րդ արդյունքը: Մեր մարզիկները կատարել են առավելագույնը` ինչին ունակ են: Ինչ խոսք, դժվար է նորամուտ նշել աշխարհի առաջնությունում, իրավունք ստանալ 8 ուժեղագույնների թվում մասնակացել եզրափակչին և ի վերջո պատվավոր տեղ գրավել: Բայց փաստ է, որ դա արվել է:
Ընդ որում, եթե Ռուդիկ Բալասանյանը և Խաչատուր Նիկողոսյանը մասնակցեին այս ստուգատեսի մեծահասակների առաջնությանը հավանականությունը մեծ էր, որ մեդալ կունենանք, բայց ինչպես նշվեց այս երկյակն արդեն տրոհվել է, քանի որ Բալասանյանն բանակ է զորակորվել և մարզական վաշտում չէ` այսինքն չի պարապում, մրցելույթներ չի ունենում: Ստացվում է, որ վերջին չորս տարիների քրտնաջան աշխատանքը ջուր է ընկել: «Ցավալի է, որ այդպես ստացվեց: Այդ մարզիկների հետ մենք մեծ հույսեր էինք կապում և վերջին տարիներին նրանք կտրուկ բարելավել էին իրենց պատրաստականության մակարդակը: Մասանվորապես, աշխարհի երիտասարդական նախորդ առաջնությունում նրանք եզրափակչում 7-րդ արդյունքն էին ցույց տվել, և այժմ եկել էր հերթը մեդալների գրոհելու, սակայն այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու անտեսվեց սահմանաված կարգը, և Բալասանյանը մարզական վաշտում ընդգրկվլու և իր վարպետությունը կատարելագործելու, նաև Հայաստանի հավաքականի պատիվը պաշտպանելու հնարավորոթյուն չստացավ, երբ այդ իրավունքը նա վաստակել էր»,- ասաց Հարությունյանը: Ի դեպ, վերջինս ոչ միայն Հայաստանի հավաքականի մարզիչ է, այլև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գլխավոր մասնագետ:
Իսկ աշխարհի առաջնությունում մեր մեկ այլ փորձառու մասնագետ Ռուբիկ Մովսիսյանն այլ դերում էր հայտնվել: Կարապետյան-Հովսեփյան երկյակի մարզիչը ստիպված էր մրցավարությամբ զբաղվել: Պահանջն է այդպիսին, որ պետք է անպայման մասնակից երկրները մրցավար ունենան: Մովսիսյանը միջազգային 4-րդ կարգի մրցավար է: Ի դեպ, միջազգային համապատասխան` 1-2 կարգի մրցավարի բացակայության պատճառով այս ստուգատեսին Հայաստանից չկարողացավ մասնակցել մեր առաջատար մարզուհիների եռյակը, որի մարզիչն է Հարությունյանը: Մերոնք կարող էին մրցավայր ներկայնալ, սակայն որպեսզի նրանք թույլտվություն ստանային հանդես գալու համար, մեր պատվիրակությունը պետք է մեծ փողեր մուծեր, որ Հայաստանի դրոշի ներքո որևէ այլ երկրի մրցավար ստուգատեսը սպասարկեր: Իսկ դա ամենևին էլ ձեռնու տարբերակ չէր: Մնում է, որ առաջիկայում լրացվի այդ բացը և համապատսխան կարգի մրցավար ունենաք: Մովսիսյանն արդեն սպասարկել է Եվրոպայի, աշխարհի առաջնություններ և հաջորդ տարի արդեն կարող է սեմինարի մասնակցել և բարձրացնել մրցավարական իր որակավորումը:
Ինչ վերաբերում է Կարապետյանի և Հովսեփյանի մրցելույթներին, ապա նրանք առաջիկա երկու տարիներին ևս կարող են երիտասարդական ստուգատեսներում իրենց կարողությունները փորձել: Իսկ դա նշանակում է, որ այս ցուցանիշը կարող է բարելավվել և արդեն նրանք կարող են մեդալների հավակնել: Տիգրանը 17 տարեկան է, Դավիթը` 13: Ընդ որում, երկու մարզիկներն էլ իրենց հաջող նորամուտից շատ ոգևորված են վերադարձել և մտադրվել են երկու տարի հետո կայանալիք աշխարհի առաջնությունում անպայման մեդալակիր դառնալ:
Հարությունյանը տեղեկացրեց, որ առաջնության օրերին Վրոցլավում անցկացվել է Ակրոբատիկայի միջազգային ֆեդերացիայի համաժողով, քննարկվել են մի շարք կազմակերպական հարցեր: Գոհունակություն է հայտնվել, որ աշխարհի առաջնության մասնակից երկրների թիվն ավելացել է երկուսով և հասել է 30-ի: Այս ստուգատեսում իրենց նորամուտն են նշել Իսպանիայի և Էստոնիայի ներկակացուցիչները: Նախատեսվել է ԱՊՀ երկրների մասնգետների համար սեմինարներ անցկացնել:
Ինքնին հարց ծագեց, թե հնարավո՞ր է, որ Տիգրան Կարապետյանը ևս չընդգրկվի մարզական վաշտում: Նա աշնանը զորակորվելու է հայկական բանակ: «Եթե նրան էլ մարզական վաշտում չընդգրկեն, ապա ապա դա լուրջ հարված կլինի: Փաստորեն, դրանով կվերանա հեռանկարը, որ կարող ենք ունենալ մեծահասակ բարձրակարգ ակրոբատներ»,- ասաց Հարությունյանը:
Ի դեպ, մեր երկրի այս մարզաձևի ներկաացուցիչներներն անօգնակն վիճակում են: Ընդ որում, Կարապետյանը և Հովսեփյանը եթե միջազգային մրցաշարերի մասնկացած լինեին, նրանց համար թեկուզ մեկ ուսումնամամարզական հավաք կազմակերպվեր, ապա արդյունքն ավելի շոշափելի կլիներ: Մինչդեռ, աշխարհի առաջնությանը նրանք ներկայացեել էին առանց ուսումնամարզական հավաք անցկացնելու և նախապատրաստվել էին, մեղմ ասած, խղճուկ պայմաններում: Այս մարզաձևի մեր երկրի ներկայացուցիչները, չգիտես ինչու, խորթ զավակի դերում են և անկախացումից հետո կորցել են ամգամ այն ամենից շատ բան, ինչն ունեցել են նախկինում: Սակայն դա մեկ այլ խոսակցության թեմա է:






Facebook
Tweet This
Email This Post
